«Փյունիկը» պայմանագիր է կնքել բրազիլացի կիսապաշտպան Ռեգիսի հետ։
25-ամյա ֆուտբոլիստը նախկինում հանդես է եկել «Շապեկոենսե» ակումբում, որի հետ 2019/20 մրցաշրջանում հաղթել է Սերիա Բ-ն: Ակումբի նորեկը 14 հանդիպում է անցկացրել բրազիլական Սերիա Ա-ում «Շապեկոենսեի» կազմում։
Ռեգիսը խաղացել է նաեւ բրազիլական «Նաուտիկո», «Բաիա», «Ռեգատա» եւ հունական «Լեւադիակոս» ակումբներում։
Կիսապաշտպանը կխաղա 77 համարով: