«Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսսին խոսել է ամերիկյան ակումբում հարմարվելու մասին։
«Սկզբում մի փոքր դժվար էր հարմարվել շոգի և ամեն ինչի պատճառով, բայց հիմա ինձ հարմարավետ եմ զգում։ Ես ուրախ եմ, որ այստեղ եմ:
Սա այն վայրն է, որտեղ ես ուզում էի լինել: Այստեղ գալը ընտանեկան որոշում էր: Մենք սիրում ենք այս քաղաքը և սիրում ենք երկրպագուների վերաբերմունքը։ Հենց սկզբից մեզ սիրով ու մտերմությամբ ընդունեցին»,- Մեսսիի խոսքերն է մեջբերում CBS News-ը։