Արտակ Գրիգորյանը տպավորիչ ցուցանիշ է գրանցել

Փյունիկի» կիսապաշտպան Արտակ Գրիգորյանը դարձավ հայկական ակումբներում եվրագավաթներում 50 խաղ անցկացրած առաջին ֆուտբոլիստը։

35-ամյա ֆուտբոլիստը եվրագավաթներում նորամուտը նշել էր 2010թ. հուլիսի 1-ին՝ «Ուլիսի» կազմում մասնակցելով «Բնեյ Եհուդայի» հետ կայացած Եվրոպա Լիգայի որակավորման առաջին փուլի հանդիպմանը (0-0):

Եվրագավաթներում Արտակ Գրիգորյանն առավել շատ հանդիպումներ (36) անցկացրել է «Ալաշկերտում»՝ հանդիսանալով թիմի ռեկորդակիրը։

«Փյունիկի» և «Ուլիսի» մարզաշապիկներով նա խաղադաշտ է դուրս եկել 6-ական անգամ, 2 խաղ էլ անցկացրել է «Գանձասարի» կազմում։