Մարտին Էդեգորի ապագայից նոր տեղեկություն կա

«Արսենալի» կիսապաշտպան Մարտին Էդեգորը բանակցություններ է վարում թիմի հետ նոր պայմանագրի շուրջ, հաղորդում է Ֆաբրիցիո Ռոմանոն։

Աղբյուրի համաձայն՝ ակումբը մտադիր է առաջիկա շաբաթների ընթացքում ավարտել գործարքը, որն առաջնային է «Արսենալի» համար։

Ֆուտբոլիստը «Արսենալում» հանդես է գալիս 2021 թվականից։ Անցած մրցաշրջանում նորվեգացին անցկացրել է 45 խաղ՝ դառնալով 15 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։ Գործող պայմանագրի ժամկետը լրանում է 2025 թվականին։