Սոֆյան Ամրաբատը կարիերան շարունակելու նոր տարբերակ ունի

«Լիվերպուլը» բանակցություններ է վարել «Ֆիորենտինայի» հետ կիսապաշտպան Սոֆյան Ամրաբատի հնարավոր ձեռքբերման շուրջ, հայտնում է Sky Italy-ն։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ 26-ամյա մարոկկացին հավակնում է «Մանչեսթեր Յունայթեդին» և «Ատլետիկոյին»։

Անցած մրցաշրջանում Ամրաբատը բոլոր մրցաշարերում անցկացրել է 49 հանդիպում և կատարել մեկ գոլային փոխանցում։ Նրա պայմանագիրը նախատեսված է մինչև 2024 թվականի ամառը։

Transfermarkt-ը ֆուտբոլիստին գնահատում է 30 միլիոն եվրո։