Կիլիան Մբապպեն իր որոշման մասին հայտնել է իր շրջապատին

ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապպեն իր շրջապատին հայտնել է, որ ցանկանում է հաջորդ տարի տեղափոխվել Մադրիդի «Ռեալ»։

Ինչպես El Chiringuito TV՝ 24-ամյա ֆուտբոլիստն իր սիրելիներին ասել է, որ այս ամառ մնալու է ՊՍԺ-ում, սակայն ցանկանում է 2024 թվականին խաղալ միայն «Ռեալում»։

Ավելի վաղ ՊՍԺ-ի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ ֆրանսիացին կառուցողական ու դրական բանակցություններից հետո վերադարձել է հիմնական կազմի հետ մարզումներին։

Մբապպեն փարիզցիների կազմում հանդես է գալիս 2017 թվականից։ Ընդհանուր առմամբ նա ակումբի կազմում անցկացրել է 260 հանդիպում, դարձել 212 գոլի և 98 գոլային փոխանցման հեղինակ։