«Մանչեսթեր Յունայթեդը» շուտով կհայտարարի իր որոշումը հարձակվող Մեյսոն Գրինվուդի վերաբերյալ

«Մանչեսթեր Յունայթեդի» մամուլի քարտուղարությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ ակումբը շուտով կհայտարարի իր որոշումը հարձակվող Մեյսոն Գրինվուդի վերաբերյալ, ով վեց ամիս առաջ ազատվել էր բռնաբարության փորձի մեղադրանքից:

«Մանչեսթեր Յունայթեդը» ներքին հետաքննություն է անցկացնում 21-ամյա անգլիացու նկատմամբ, ով ակումբում չի խաղացել 2022 թվականի հունվարից։

«2023 թվականի փետրվարին Մեյսոն Գրինվուդի դեմ ուղղված բոլոր մեղադրանքները հանելուց հետո «Մանչեսթեր Յունայթեդը» մանրակրկիտ հետաքննություն անցկացրեց նրա դեմ ներկայացված մեղադրանքների վերաբերյալ»: