Լոնդոնի «Արսենալի» նորեկ Յուրիեն Թիմբերը լուրջ վնասվածք է ստացել

Լոնդոնի «Արսենալի» նորեկ Յուրիեն Թիմբերը լուրջ վնասվածք է ստացել և երկար ժամանակ բացակայում է:

Թիմբերն անցկացրել է Պրեմիեր Լիգայում լոնդոնյան ակումբի կազմում իր նորամուտը։ «Արսենալն» այսօր հայտարարեց, որ 22-ամյա Թիմբերի մոտ ախտորոշվել է աջ ծնկի ACL վնասվածք: Առաջիկա օրերին նրան կվիրահատեն։

Թիմբերը «Արսենալը» ձեռք է բերել «Այաքսից» հուլիսին 40 միլիոն եվրոյով: