«Բայերի» գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոյի պայմանագրում գաղտնի կետ կա, որը թույլ է տալիս իսպանացուն ժամանակից շուտ խզել համագործակցությունը «Բայերի» հետ, եթե իրեն հարմար առաջարկ ստանա այլ ակումբից։
Անցած շաբաթ Ալոնսոն երկարաձգեց պայմանագիրը «Բայերի» հետ մինչև 2026 թվականը, և, ըստ Sport Bild-ի, համաձայնագրում կա կետ, որը թույլ է տալիս Ալոնսոյին ժամանակից շուտ հեռանալ:
Ալոնսոն անցած մրցաշրջանի սկզբում գլխավորեց «Բայերը», բայց իր գտնվելու ընթացքում կարողացավ ոչ միայն «Բայերին» բարձրացնել աղյուսակի ստորին հատվածից մինչև Եվրոպա Լիգայի գոտի, այլև դուրս եկավ Եվրոպայի երկրորդ կարևորագույն մրցաշարի կիսաեզրափակիչ։