Մադրիդի «Ռեալի» և Բրազիլիայի հավաքականի հարձակվող Ռոդրիգոն խոստովանել է, որ մինչ 2019 թվականին «Սանթոսից» մադրիդյան ակումբ տեղափոխվելը մեկ քայլ էր հեռու «Բարսելոնա» տեղափոխվելուց։
««Բարսելոնայի» հետ գրեթե ամեն ինչ որոշված էր, բացակայում էր միայն ստորագրությունը։ Ես հարցրի հայրիկիս. ««Ռեալից» որևէ բան կա՞»: Ոչինչ չկար։ Ես խնդրեցի նրան սպասել մինչև շաբաթվա վերջ, քանի որ ես խաղ ունեի։ Ես ասացի. «Ես պատրաստվում եմ խաղի, և «Ռեալը» ինձ կնկադի։
Ես դաշտ դուրս եկա «Վիտորիայի» հետ խաղում, խփեցի երեք գոլ, գոլային փոխանցում կատարեցի, մենք հաղթեցինք 5-2 հաշվով, իսկ խաղի ընթացքում «Ռեալը» զանգահարեց հորս, և նա նույնիսկ կարիք չուներ առաջարկելու։ Նրանք պարզապես հարցին, թե արդյոք ուզում եմ տեղափոխվել, և հայրս արդեն գիտեր իմ պատասխանը: