Դիմիտար Բերբատովը նշել է, թե ով կարող է «Թոթենհեմում» փոխարինել Հարի Քեյնին

«Թոթենհեմի» նախկին հարձակվող Դիմիտար Բերբատովը գնահատել է, թե ով կարող է թիմում փոխարինել Հարի Քեյնին, ով տեղափոխվել է «Բավարիա»։

«Կարծում եմ, որ «Թոթենհեմը» դեռ կփորձի Քեյնին փոխարինող գտնել: Այս պահին ոչ ոք չի կարող ամբողջությամբ փոխարինել նրան։ Բայց ակումբին անպայման պետք է գոլահար:

Ռիչարլիսոնն իրեն ապացուցելու հնարավորություն կունենա, բայց «Թոթենհեմին» մեկ ուրիշն է պետք: Ես լսել եմ, որ Ռոմելու Լուկակուն կարող է լինել այդ ֆուտբոլիստը։ Սա հետաքրքիր տարբերակ է։ Եթե ​​նախկին թիմերի հետ կապված խնդիրները լուծված են, ապա ինչո՞ւ ոչ։ Նրան թերագնահատում են»։