«Գալաթասարայը» ցանկանում է գնել իսպանացի պաշտպան Սերխիո Ռամոսին։ 37-ամյա ֆուտբոլիստը ՊՍԺ-ից հեռանալուց հետո ազատ գործակալի կարգավիճակ ունի, հաղորդում է Fanatik-ը։
Աղբյուրի համաձայն՝ թուրքական ակումբը ֆուտբոլիստին առաջարկում է երկու տարվա պայմանագիր՝ մրցաշրջանում 5,5 միլիոն եվրո աշխատավարձով։
Ավելի վաղ մամուլում տեղեկություն էր տարածվել, որ Ռամոսը Սաուդյան Արաբիայի առաջնությունում կարիերան շարունակելու տարբերակ ունի։
2022/2023 մրցաշրջանում Ռամոսը փարիզյան թիմի կազմում մասնակցել է 45 հանդիպման բոլոր մրցաշարերում՝ դառնալով չորս գոլ և մեկ գոլային փոխանցման հեղինակ։