«Բրայթոնի» կիսապաշտպան Մոյսես Կայսեդոն «Լիվերպուլին» հայտնել է, որ կտեղափոխվի միայն «Չելսի»։
Ինչպես հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն՝ 21-ամյա էկվադորցին որոշել է չխախտել «Չելսիի» հետ դեռ մայիսին ձեռք բերված պայմանավորվածությունները։ Այժմ լոնդոնյան ակումբը պետք է ևս մեկ առաջարկ անի «Բրայթոնին» գործարքը վերջնական տեսքի բերելու համար։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Լիվերպուլը» պայմանավորվել է «Բրայթոնի» հետ՝ ֆուտբոլիստին գնելու համար 127 միլիոն եվրոյով, դա հաստատել է նաև մերսիսայդցիների գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը՝ չբացառելով, սակայն, որ գործարքը կարող է ձախողվել։
«Չելսին» դիմել է «Բրայթոնին» 93 միլիոն եվրոյի երրորդ առաջարկով, սակայն այն մերժվել է։