Լուիս Էնրիկե. «Դուք պետք է մի փոքր սպասեք»

«Պարի Սեն Ժերմենի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն հաստատել է, որ փարիզյան ակումբը մոտ է «Բարսելոնայի» հարձակվող Ուսման Դեմբելեին ձեռք բերելուն։

«Դեմբելեն դեռ չի տեղափոխվել ՊՍԺ։ Դուք պետք է մի փոքր սպասեք։ Հարյուր տոկոսով` ոչ, բայց 99-ով նա ՊՍԺ-ի ֆուտբոլիստ է»,- Էնրիկեի խոսքերն է մեջբերում RMC Sport-ը։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Դեմբելեն ՊՍԺ-ի հետ 5 տարվա պայմանագիր կկնքի, իսկ տրանսֆերային գումարը կկազմի 50 մլն եվրո։