Ժոաու Կանսելուն կարող է միանալ «Բարսելոնային»

«Բարսելոնան» ցանկանում է գնել «Մանչեսթեր Սիթիի» պաշտպան Ժոաու Կանսելույին։

Ինչպես հայտնում է ինսայդեր Ռոջեր Տորելլոն՝ «Բարսելոնան» դեռ չի բացառում 29-ամյա պորտուգալացու տրանսֆերը, ինչը թիմի գլխավոր մարզիչ Չավի Էրնանդեսի համար առաջնային տարբերակ է։ Իսպանական ակումբը նախկինում դիտարկում էր վարձավճարի տարբերակը՝ հետագայում պարտադիր գնելու տարբերակով, սակայն նման գործարքի դեպքում պետք է նաև փոխհատուցում վճարի «Մանչեսթեր Սիթիին»։

Transfermarkt-ը ֆուտբոլիստին գնահատում է 50 միլիոն եվրո։