«Ֆիորենտինայի» և Մարոկկոյի հավաքականի կիսապաշտպան Սոֆյան Ամրաբատը կարող է տեղափոխվել «Յուվենտուս»: Այս մասին հայտնում է La Gazetta dello Sport-ը։
Աղբյուրի համաձայն՝ մարոկկացով հետաքրքրված են թուրինցիների գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին, ինչպես նաև ակումբի մարզական տնօրեն Կրիշտիանու Ջյունտոլին։
Հաղորդվում է, որ «մանուշակները» ցանկանում են նվազագույնը 25 միլիոն եվրո + բոնուսներ ստանալ իրենց կիսապաշտպանի վաճառքից։ Բյանկոներիները գնելու պաշտոնական առաջարկ դեռ չեն արել:
2022/2023 մրցաշրջանում Ամրաբատը «Ֆիորենտինայի» կազմում 49 հանդիպում է անցկացրել բոլոր մրցաշարերում, որոնցում դարձել է մեկ գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի պայմանագիրը ֆլորենցիական ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2024 թվականի հունիսի վերջը։ Ֆուտբոլիստի գնահատված արժեքը, ըստ Transfermarkt ինտերնետային պորտալի, կազմում է 30 միլիոն եվրո:
Ավելի վաղ հաղորդվում էր Ամրաբաթի նկատմամբ «Ալ-Ահլիի» և «Մանչեսթեր Յունայթեդի» հետաքրքրության մասին։