«Թոթենհեմի» հարձակվող և ավագ Հարի Քեյնը պատրաստ է մնալ հարազատ թիմում այն բանից հետո, երբ «Թոթենհեմը» մերժել է Մյունխենի «Բավարիայի» ևս մեկ առաջարկ՝ 30-ամյա հարձակվողի տրանսֆերի վերաբերյալ։
Անգլիացուն դուր է եկել «Թոթենհեմի» նոր գլխավոր մարզիչ Անգելոս Պոստեկօղլուի փիլիսոփայությունը, նա ուրախ է մարզվել նրա գլխավորությամբ։ Այդ մասին հայտնում է Evening Standard-ը։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Թոթենհեմը» մերժել է 100 միլիոն եվրոյի առաջարկը + բոնուսներ ավագի համար։ Կողմերի միջեւ պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2024 թվականի ամառ։