«Բարսելոնայի» պաշտպան Կլեման Լենգլեն կարող է տեղափոխվել «Նապոլի», հայտնում է Football Espana-ը։
Աղբյուրի համաձայն՝ «Նապոլին» կարող է պայմանագիր կնքել Լենգլի՝ որպես Կիմ Մին Ջեի փոխարինող, ով նախկինում տեղափոխվել էր «Բավարիա»։
Հաղորդվում է, որ «Բարսելոնան» իր ֆուտբոլիստի համար նեապոլցիներից կպահանջի մոտ 15 միլիոն եվրո, սակայն այս գումարը խնդիր չի լինի իտալական ակումբի համար։
Transfermarkt-ը ֆուտբոլիստին գնահատում է 10 մլն եվրո։