«Մանչեսթեր Սիթին» հստակ որոշում է կայացրել Բերնարդու Սիլվայի ապագայի վերաբերյալ

«Մանչեսթեր Սիթին» տեղեկացրել է «Բարսելոնային» և ՊՍԺ-ին, որ մտադիր չէ բանակցել կիսապաշտպան Բերնարդու Սիլվայի տրանսֆերի շուրջ, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

Նշվում է, որ շուտով «Մանչեսթեր Սիթին» նոր պայմանագիր է առաջարկել 28-ամյա Սիլվային։ Պորտուգալացու գործող պայմանագիրը հաշվարկված է մինչև 2024/2025 մրցաշրջանի ավարտը։ 

Հիշեցնենք, որ անցյալ տարի Բերնարդու Սիլվան խոսում էր իր կարիերայում նոր մարտահրավեր ընդունելու ցանկության մասին։