«Մանչեսթեր Սիթին» դիտարկում է Լևերկուզենի «Բայերի» կիսապաշտպան Ֆլորիան Վիրցին ձեռք բերելու տարբերակը։ Այս մասին հայտնում է Football Transfers-ը։
Աղբյուրի համաձայն՝ Վիրցին «քաղաքայինները» դիտարկում են որպես ակումբից հեռացած կիսապաշտպան Ռիյադ Մահրեզի հավանական փոխարինող։ Նշվում է, որ «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան բարձր է գնահատում Վիրցի ներուժն ու տեխնիկան։
Վիրցը համաձայն է «Սիթի» հնարավոր տեղափոխության համար, և «Բայերը» պատրաստ կլինի վաճառել կիսապաշտպանին, եթե հետաքրքիր առաջարկ ստանա:
Անցած մրցաշրջանում 20-ամյա Վիրցը Լևերկուզենի «Բայերի» կազմում անցկացրել է 25 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 4 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ: Նրա պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2027 թվականը։