Goal. Կիլիան Մբապպեն մոտակա ժամերին կտեղափոխվի «Ռեալ» Մադրիդ

Ֆրանսիական ՊՍԺ-ն համաձայնության է եկել Մադրիդի «Ռեալի» հետ հարձակվող Կիլիան Մբապպեի տրանսֆերի հարցում, հայտնում է Goal.com-ը՝ հղում անելով իսպանացի հայտնի լրագրող Ռոդրիգո Ֆաեսին։

Աղբյուրի համաձայն՝ ֆրանսիական թիմի աստղը մոտ է իսպանական գրանդի հետ պայմանագիր կնքելուն։ Փարիզցիների ղեկավարությունը ստիպված է եղել զիջումների գնալ ֆուտբոլիստի տրանսֆերի շուրջ համաձայնեցնելու համար, որպեսզի հաջորդ ամառ, երբ ավարտվի Կիլիանի պայմանագիրը, նրան անվճար չկորցնեն։

Կիլիան Մբապպեն պատրաստվում է երկարաժամկետ պայմանագիր կնքել Մադրիդի «Ռեալի» հետ։ Ավելին, լրագրողը պնդում է, որ Մբապպեն կարող է իր նորամուտը մադրիդյան ակումբում նշել արդեն օգոստոսի 12-ին իսպանական Լա լիգայի 1-ին տուրի՝ Բիլբաոյի «Ատլետիկոյի» հետ խաղում։