ՊՍԺ-ի և Կիլիան Մբապպեի հակամարտությունը բացասաբար է անդրադառնում ակումբի վրա

ՊՍԺ-ի և հարձակվող Կիլիան Մբապպեի միջև հակամարտությունը բացասաբար է անդրադառնում ակումբի տրանսֆերային քաղաքականության վրա, հայտնում է L’Equipe-ը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ փարիզցիներն այժմ որոշակի խնդիրներ ունեն, քանի որ որոշ պոտենցիալ նորեկներ չեն ցանկանում թիմ տեղափոխվել, քանի դեռ 24-ամյա ֆրանսիացու հետ կապված իրավիճակը չի կարգավորվել։

Ավելի վաղ Մբապպեն ժամանակին չէր արձագանքել ղեկավարության պահանջներին՝ որոշելու իր ապագան՝ նա ցանկանում է ևս մեկ մրցաշրջան անցկացնել թիմում, իսկ հետո հեռանալ ազատ գործակալի կարգավիճակով։ ՊՍԺ-ն վստահ է, որ Կիլիանը համաձայնության է եկել Մադրիդի «Ռեալի» հետ.

Ավելի վաղ հաղորդվում էր, որ ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն կարող է հեռանալ ակումբից Կիլիան Մբապպեի հետ կապված իրավիճակի պատճառով։ 53-ամյա մարզիչը փարիզյան ակումբը գլխավորել է այս տարվա հուլիսի սկզբին։