ՊՍԺ․ «Այս խոսակցությունները ոչ միայն ծիծաղելի են, այլև բոլորովին տեղին չեն»

ՊՍԺ-ն մեկնաբանել է ակումբի գլխավոր մարզչի պաշտոնից Լուիս Էնրիկեի հնարավոր հեռանալու մասին տեղեկությունը։

«Այս խոսակցությունները ոչ միայն ծիծաղելի են, այլև բոլորովին տեղին չեն»,- ՊՍԺ-ի ներկայացուցչի խոսքերն է մեջբերում իր Twitter-ում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Էնրիկեն կարող է հեռանալ ակումբից հարձակվող Կիլիան Մբապպեի հետ կապված իրավիճակի պատճառով։ Մարզչին ակնարկում են, որ եթե Մբապպեն չհամաձայնի հեռանալ այս ամառ, ապա ակումբի որոշմամբ մարզիչը կարող է հույս չկապել ֆուտբոլիստի հետ 2023/24 մրցաշրջանում։

Էնրիկեն ՊՍԺ-ի գլխավոր մարզչի պաշտոնը ստանձնել է 2023 թվականի հուլիսին։ Օգոստոսի 11-ին մեկնարկում է Ֆրանսիայի առաջնության նոր մրցաշրջանը։ 1-ին տուրի խաղում փարիզցիները կհանդիպեն «Լորյանի» հետ։