Նաիր Թիկնիզյան․ «Գոլ խփելուց հետո 5-10 վայրկյանում ես պատասխանատվություն չեմ կրում իմ արարքների համար»

Մոսկվայի «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Թիկնիզյանը խոսել է իր խփած գոլերը նշելու մասին։

«Անկեղծ ասած, գոլ խփելուց հետո հաջորդ 5-10 վայրկյանում ես պատասխանատվություն չեմ կրում իմ արարքների համար, քանի որ այդ պահին ես էյֆորիայի մեջ եմ և ուղղակի չեմ տիրապետում ինձ։ Սա այն ֆուտբոլիստի անկեղծ ուրախությունն է, ով ավելի քիչ գոլ է խփում և վայելում է իր թիմի յուրաքանչյուր խփած գոլը, յուրաքանչյուր հաղթանակը և պարզապես ապրում է այս խաղով:

Ինչ վերաբերում է Արտյոմ Ձյուբայի գոլը տոնելուն, որը ես ծաղրում էի, հիշում եմ, երբ դա տեղի ունեցավ առաջին անգամ։ Դա «Ռոստովի» հետ խաղում էր՝ նախորդ մրցաշրջանի երկրորդ տուրի առաջին խաղում։ Ես դա արեցի պատահական, և հետո մտածեցի. ինչու՞ չկրկնել դա ամեն անգամ, երբ մեզանից որևէ մեկը կատարում է ինչ-որ արդյունավետ գործողություն: Ես դա արեցի մի որոշ ժամանակ։ Չեմ ասի, որ ես ինչ-որ բան եմ մտածել գոլը նշելու համար, պարզապես դրանք իմ զգացմունքներն են: Այն, ինչ տեսնում եք վերջերս, զուտ զգացմուքներս են, այլ ոչ թե գոլը տոնելու ձև»,- Թիկնիզյանի խոսքերն է մեջբերում «Լոկոմոտիվի» պաշտոնական կայքը։