Կոլումբիացի պաշտպան Յերի Մինան կարիերան կշարունակի Ա Սերիայում

Կոլումբիացի պաշտպան Յերի Մինան կարիերան կշարունակի Ա Սերիայում: Ըստ ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի` 28-ամյա ֆուտբոլիստը շուտով կմիանա «Ֆիորենտինային»:

2018 թվականից Մինան հանդես է գալիս «Էվերթոնում», սակայն չի երկարաձգել իր պայմանագիրը «Էվերթոնի» հետ և 2023 թվականի ամռանը դարձել է ազատ գործակալ։

2022/23 մրցաշրջանում «Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստը ակումբային մակարդակում անցկացրել է 8 հանդիպում և դարձել 2 գոլի հեղինակ։