СONFERENCE LEAGUE. «Փյունիկը» կրկին հաղթեց «Կալմարին» ու նվաճեց հաջորդ փուլի ուղեգիր

Կոնֆերենցիաների Լիգայի որակավորման երկորդ փուլում Հայաստանի փոխչեմպիոն «Փյունիկը» Աբովյանի Վահագն Թումասյանի անվան քաղաքային մարզադաշտում պայքար էր մղում շվեդական «Կալմարի» դեմ։

Եղիշե Մելիքյանի սաները հիանալի ու գրագետ հանդիպում անցկացրին՝ կարողանալով հաղթել 2։1 հաշվով։

Հանդիպման առաջին խաղակեսում երկուստեք թիմերը փորձում էին վտանգ ստեղծել։ Առաջին կեսում համեմատաբար ավելի մոտ էր հաջողությանը հենց «Փյունիկը», սակայն բախտը չէր ժպտում հայկական ակումբին։ Երկրորդ խաղակեսում Արտակ Դաշյանը խաղադաշտի կենտրոնից փայլուն գոլի հեղինակ դարձավ, իսկ րոպեներ անց Հովհաննես Հարությունյանը կրկնապատկեց հանդիպման հաշիվը։

Առաջին խաղում «Փյունիկը» ևս հաղթեց այս հաշվով։

Կոնֆերենցիաների Լիգա

«Փյունիկ» –  «Կալմար» 2։1 (0:0)

1:0 Արտակ Դաշյան (76)

2։0  Հովհաննես Հարությունյան (77)

2։1 Միլետա Ռայովիչ (88)