ՊՍԺ-ն «Բարսելոնային» առաջարկել է վարձակալել Նեյմարին

ՊՍԺ-ն «Բարսելոնային» առաջարկել է վարձակալել իր նախկին հարձակվող Նեյմարին՝ դարձնելով Ուսման Դեմբելեին փարիզյան ակումբ տեղափոխելու գործարքի մի մաս:

ՊՍԺ-ն Դեմբելեին կգնի «Բարսելոնայից» 50 միլիոն եվրոյով, իսկ «կապտանռնագույնները» կստանան այս գումարի միայն կեսը, մյուս կեսը կտրամադրվի ֆուտբոլիստին և նրա գործակալին։

Ինչպես հաղորդում է Sport-ը, «Բարսելոնային» առաջարկվել է Նեյմարի վարձակալության պայմանագիր՝ Դեմբելեի ապագայի շուրջ բանակցությունների շրջանակներում: Խոսվում է, որ «Բարսան» մերժել է նման հեռանկարը, քանի որ ներկայիս ֆինանսական դժվարության պայմաններում նրանք չեն կարող բրազիլացուն վճարել պահանջվող գումարը: