Ժոան Լապորտա․ «Երբ ֆուտբոլիստը նախընտրում է մեկնել Սաուդյան Արաբիա, սպորտային պատճառ չկա»

«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան խոսել է այն աստղային ֆուտբոլիստների մասին, ովքեր եվրոպական ակումբներից տեղափոխվում են Սաուդյան Արաբիայի առաջնություն։

Վերջին վեց ամսվա ընթացքում Սաուդյան Արաբիայի ակումբի ֆուտբոլիստներ են դարձել Կրիշտիանու Ռոնալդուն, Կարիմ Բենզեման, Ն’Գոլո Կանտեն, Սադիո Մանեն և այլք:

«Բարեբախտաբար, մեր ֆուտբոլիստներից շատերին դուր է գալիս «Բարսելոնան»: Նրանց դուր է գալիս, թե ինչպես ենք մենք կառավարում, և թե որ ֆուտբոլիստներն են եղել այստեղ անցյալում և ովքեր՝ ներկայում:

Իսկ երբ ֆուտբոլիստը, ամենայն հարգանքով, նախընտրում է մեկնել Սաուդյան Արաբիա, ընդհանրապես, սա սպորտային պատճառ չկա։ Գիտեք, կան այլ պատճառներ, որոնք կարող են առաջնահերթ լինել: Բայց առաջնայինը պետք է լինի ֆուտբոլը։ Սպորտային պատճառները պետք է լինեն առաջնահերթություն»,- ասել է Լապորտան CNN-ին: