Քրիստոֆեր Նկունկուն հնարավոր է՝ բաց թողնի Անգլիայի Պրեմիեր Լիգայի առաջին տուրի հանդիպումը

«Չելսիի» հարձակվող Քրիստոֆեր Նկունկուն վնասվածք է ստացել նախամրցաշրջանային վերջին խաղում։

Չիկագոյում «Չելսին» մրցեց Դորտմունդի «Բորուսիայի» հետ (1:1): Նկունկուն ծնկի վնասվածք է ստացել և փոխարինվել հանդիպման 22-րդ րոպեին։

«Բժիշկները նրան զննում են։ Հուսով եմ, որ սա փոքր խնդիր է: Նա ընկավ մենապայքարի ժամանակ, որը կարող էր 11 մետրանոց լինել, և ինչ-որ բան զգաց իր ծնկի հատվածում, բայց հուսով ենք, որ դա լուրջ բան չէ: Հուսով ենք, որ նա արագ կվերադառնա: Նրա վիճակը գնահատելու համար կպահանջվի մի քանի օր։

Դաշտը իդեալական չէր, քանի որ այն օգտագործվում է այլ սպորտաձևի համար։ Բայց վնասվածքի համար խաղադաշտը չենք մեղադրի։ Դա մեր «բախտն» էր»,- ասել է «Չելսիի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն:

«Չելսին» նոր մրցաշրջանի առաջին խաղը կանցկացնի օգոստոսի 13-ին։ Պրեմիեր Լիգայի 1-ին տուրի խաղում լոնդոնցիները տանը կխաղան «Լիվերպուլի» հետ։