ՊՍԺ-ի նորեկ Մարկո Ասենսիոն, ով տեղափոխվել է Մադրիդի «Ռեալից», առաջին հարցազրույցն է տվել պաշտոնական ներկայացումից հետո։
«ՊՍԺ-ն մեծ ակումբ է՝ մեծ նախագծով, գրավիչ ու հավակնոտ նախագծով։ Այն համապատասխանում է այն ամենին, ինչ ինձ պետք էր՝ դեկորացիայի փոփոխություն, բայց միևնույն ժամանակ հավակնոտ նախագիծ: Սա այն է, ինչ ես ուզում էի: Կարծում եմ՝ սա կատարյալ վայր է ինձ համար խաղալու, զվարճանալու և շատ տիտղոսներ նվաճելու համար։
Տեղափոխությունից առաջ խոսել եմ ՊՍԺ-ի մի քանի ֆուտբոլիստների հետ: Նրանք ինձ պատմեցին ակումբի, մթնոլորտի, երկրպագուների մասին։ Բացի այդ, նրանք շատ լավ էին խոսում իմ մասին հանրության առաջ, և դա նաև պատճառներից մեկն է, որ ես նման ընտրություն կատարեցի»,- Ասենսիոյի խոսքերն է մեջբերում ՊՍԺ-ի մամուլի ծառայությունը։