Գերմանացի կիսապաշտպան Մարկո Ռոյսը հայտարարել է Դորտմունդի «Բորուսիայի» ավագի պաշտոնից հեռանալու որոշման մասին։
«Արձակուրդի ժամանակ մտածեցի այդ մասին և որոշեցի հրաժարվել ավագի պաշտոնից։ Ես հաճույք եմ ստացել հինգ տարի հպարտորեն կրելու ավագի թևկապը։ Դա մեծ պատիվ էր ինձ համար»,- ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է Bild-ը։
Հիշեցնենք, որ Ռոյսը Դորտմունդի «Բորուսիայի» ավագը դարձել է 2018 թվականին։ Մարկոն թիմի կազմում անցկացրել է 387 հանդիպում և ակումբի պատմության երկրորդ ռմբարկուն է՝ խփած 161 գոլով։