Մադրիդի «Ռեալը» պայմանագիր է պատրաստել Կիլիան Մբապպեի համար

ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապպեն մոտ է Մադրիդի «Ռեալ» տեղափոխվելուն, հայտնում է լրագրող Նիկոլո Շիրան։

Աղբյուրի համաձայն՝ մադրիդցիներն արդեն պատրաստել են 24-ամյա ֆրանսիացու համար հինգ տարվա պայմանագիր՝ տարեկան 50 միլիոն եվրո աշխատավարձով գումարած բոնուսներ։ ՊՍԺ-ն պատրաստ է մոտ օրերս վաճառել Մբապպեին, եթե նա նոր պայմանագիր չկնքի ակումբի հետ։

ՊՍԺ-ի նախագահ Նասեր Ալ-Խելաիֆին ավելի վաղ հրապարակավ քննադատել էր Մբապպեին՝ ակումբի հետ պայմանագիրը երկարաձգելուց հրաժարվելու համար։ Նա բացառել է հավանականությունը, որ հարձակվողը հաջորդ ամառ, երբ կավարտվի իր պայմանագիրը փարիզցիների հետ, անվճար հեռանա թիմից։