«Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունը ծրագրում է հանդիպել թիմի դարպասապահ Դավիդ դե Խեայի հետ՝ քննարկելու նրա պայմանագրի հետ կապված իրավիճակը, հայտնում է ESPN-ը։
Աղբյուրի համաձայն՝ ակումբի ղեկավարությունը գիտակցում է, որ «Ինտերի» դարպասապահ Անդրե Օնանան եթե տեղափոխվի մանչեսթերյան ակումբին, ապա Դավիդ դե Խեան կարող է դժգոհ մնալ թիմում իր կարգավիճակից։
Նշվում է, որ իսպանացին չի համաձայնի լինել երկրորդ դարպասապահը։
Ակումբի ղեկավարությունը հույս ունի բոլոր կողմերի համար փոխընդունելի լուծում գտնել և թիմում պահել փորձառու դարպասապահին։