ՊՍԺ-ն ցանկանում է գնել Վիկտոր Օսիմհենին

«Նապոլիի» հարձակվող Վիկտոր Օսիմհենը շարունակում է մնալ «Պարի Սեն Ժերմենի» տրանսֆերային նպատակը:

Ինչպես հայտնում է Corriere dello Sport-ը՝ հարձակվողին վաճառվելու շանսերը այս ամառ կտրուկ կմեծանան, եթե Կիլիան Մբապպեն ՊՍԺ-ից հեռանա։ Ֆուտբոլիստին փարիզցիները տեսնում են որպես Մբապպեիի լավագույն փոխարինող։

Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը կազմում է 150 միլիոն եվրո։