Իտալական «Միլանը» տրանսֆեր է համաձայնեցրել

Արգենտինացի հարձակվող Լուկա Ռոմերոն տեղափոխվել է «Միլան»:

«Ռոսոներիները» հայտարարել են, որ պայմանագիր են կնքել 18-ամյա հարձակվողի հետ, որի պայմանագիրը նախատեսված է մինչև 2027 թվականի հունիսի 30-ը: Իտալական ակումբում Ռոմերոն հանդես կգա 18 համարի մարզաշապիկով։

Ռոմերոյի նախորդ ակումբը եղել է «Լացիոն», որտեղից նա հեռացել է պայմանագրի ավարտի պատճառով։

Հռոմեական թիմի կազմում արգենտինացին անցկացրել է 21 հանդիպում և դարձել 1 գոլի հեղինակ։