Հայաստան – Խորվաթիա հանդիպման բոլոր տոմսերը սպառված են

Ինչպես հայտնում է ՀՖՖ-ի մամուլի ծառայությունը՝ Հայաստան – Խորվաթիա հանդիպման բոլոր տոմսերը սպառված են։

«Շնորհակալ ենք մեր երկրպագուներին ցուցաբերած աննախադեպ ակտիվության համար», – ասվում է ՀՖՖ-ի արած հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ EURO-2024-ի Հայաստան – Խորվաթիա հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 11-ին, Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում։