Ռիյադ Մահրեզը համաձայնել է տեղափոխվել Սաուդյան Արաբիա

«Մանչեսթեր Սիթիի» և Ալժիրի հավաքականի հարձակվող Ռիյադ Մահրեզը համաձայնել է տեղափոխվել Սաուդյան Արաբիայի «Ալ-Ահլի» ակումբ, հայտնում է Sports Zone-ը:

Աղբյուրի համաձայն՝ ակումբը Մահրեզին առաջարկել է տարեկան շուրջ 25 միլիոն եվրո աշխատավարձով պայմանագիր, ֆուտբոլիստը համաձայնել է տրանսֆերին։

Միաժամանակ, հարձակվողը չի խնդրի «Մանչեսթեր Սիթիին» բաց թողնել իրեն, և «Ալ-Ահլի» կտեղափոխվի միայն այն պայմանով, որ անգլիական ակումբը ընդունի սաուդցիների առաջարկը։

Հիշեցնենք, որ «Ալ-Ահլին» ավելի վաղ պայմանագիր է կնքել հարձակվող Ռոբերտո Ֆիրմինոյի և դարպասապահ Էդուարդ Մենդիի հետ: