«Արսենալը» երկարաձգեց պայմանագիրը թիմի հարձակվողի հետ

«Արսենալը» հայտարարել է հարձակվող Ռեյս Նելսոնի հետ պայմանագիրը երկարաձգելու մասին։

Ինչպես հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն՝ 23-ամյա ֆուտբոլիստի նոր պայմանագիրը լոնդոնյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2027 թվականի հունիսը և նախատեսում է երկարաձգում ևս մեկ տարով։

Նելսոնը «Արսենալի» ակադեմիայի սան է։

«Զինագործների» կազմում անգլիացին անցկացրել է 66 հանդիպում, որոնցում դարձել է 7 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։