Մադրիդի «Ատլետիկոն» հայտարարել է «Չելսիի» նախկին պաշտպան Սեզար Ասպիլիկուետայի հետ պայմանագիր կնքելու մասին։ 33-ամյա իսպանացու հետ պայմանագիրը նախատեսված է մինչև 2024 թվականը։
Ֆուտբոլիստը մադրիդյան ակումբ է տեղափոխվել ազատ գործակալի կարգավիճակով։ «Չելսին» այսօր հայտարարեց, որ իսպանացին հեռանում է։
2022/23 մրցաշրջանում Ասպիլիկուետան «Չելսիի» կազմում անցկացրել է 32 խաղ և գոլ չի խփել։