«Պարի Սեն Ժերմենի» հարձակվող Կիլիան Մբապպեն կարող է մեծ բոնուս ստանալ ակումբից, հայտնում է RMC Sport-ը։
Նշվում է, որ հարձակվողը կստանա հավատարմության բոնուսների մի մասը, եթե մինչեւ հուլիսի վերջ չհեռանա թիմից։ Այս դեպքում Մբապպեն կվաստակի 40 մլն եվրո։
Բացի այդ, ըստ հրապարակման, փարիզյան ակումբը սրա պատճառով ուժեղ նյարդայնություն է ապրում։ Ամենայն հավանականությամբ, ՊՍԺ-ի նախագահ Նասեր Ալ-Խելայիֆիի վերջին հայտարարությունը, թե հարձակվողը երկու շաբաթից պետք է որոշի իր ապագան, պայմանավորված է հենց բոնուսների այս մասը վճարել չցանկանալու պատճառով:
Կիլիան Մբապպեն ՊՍԺ-ի ֆուտբոլիստ է դարձել 2017 թվականի ամռանը՝ «Մոնակոյից» տեղափոխվելով ՊՍԺ։ Նախորդ մրցաշրջանում հարձակվողը 43 խաղում դարձել է 41 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ։ ՊՍԺ-ի հետ Մբապպեն հինգ անգամ հաղթել է Ֆրանսիայի առաջնությունը, երեք անգամ՝ Ֆրանսիայի գավաթը։