«Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստ Ժերար Պիկեն խոսել է Մադրիդի «Ռեալի» հետ մրցակցության մասին։
«Մադրիդի «Ռեալը» դարձավ իմ մրցակիցը, երբ ես ֆուտբոլիստ էի։ Ես ուզում եմ, որ նրանք միշտ պարտվեն։ Բայց ես չգիտեմ, թե որքանով է «Ռեալը» դա անում, եթե նա ֆավորիտ է… Նրանք միշտ շատ լավ են խաղում: Բայց ես կհետևեմ միայն «Բարսային» և «Անդորրային»։ Եվ ես ունեմ նաև «Արքաներին» (Պիկեն ուզում է ասել Թագավորների լիգայի մասին, որը մեդիա ֆուտբոլային լիգա է),- մեջբերում է Պիկեին AS-ը։
Հիշեցնենք, որ Պիկեն ավարտեց կարիերան անցած մրցաշրջանում։ Կատալան պաշտպանը «Բարսելոնայի» կազմում անցկացրել է 616 հանդիպում, որոնցում խփել է 53 գոլ և կատարել 15 գոլային փոխանցում։ Վերջին մրցաշրջանում Պիկեն Լա Լիգայում անցկացրել է 6 հանդիպում: Պիկեն Իսպանիայի հետ Աշխարհի և Եվրոպայի չեմպիոն է դարձել։