«Բավարիան» մոտ է «Նապոլիի» պաշտպան Կիմ Մին Ջեի տրանսֆերն իրականացնելուն

«Բավարիան» մոտ է «Նապոլիի» պաշտպան Կիմ Մին Ջեի տրանսֆերը իրականացնելուն նշում է Ֆաբրիցիո Ռոմանոն։

«Կիմ Մին Ջեն այսօր կավարտի բուժզննման երկրորդ մասը, որից հետո «Բավարիան» կվճարի «Նապոլիին» հրաժարագինը։ Սա վերջին քայլն է պաշտոնական հայտարարությունից առաջ։

Նշենք, որ կորեացու համար «Բավարիան» պետք է վճարի 50 միլիոն եվրո, ավելի վաղ հաղորդվում էր, որ Կիմ Մին Ջեն պայմանագիր կկնքի մյունխենցիների հետ մինչև 2028 թվականը։ «Բավարիայում» ֆուտբոլիստի աշխատավարձը կկազմի տարեկան 12 միլիոն եվրո։

Հարավկորեացի պաշտպանը դարձավ «Նապոլիի» անցած մրցաշրջանի գլխավոր դեմքերից մեկը, որում իտալական ակումբը հաղթեց իտալական Ա Սերիայում և դուրս եկավ Չեմպիոնների Լիգայի 1/4 եզրափակիչ։ Նախորդ մրցաշրջանում «Բավարիան» նվաճեց Գերմանիայի չեմպիոնի տիտղոսը։ Կիմ Մին Ջեն Ա Սերիայում անցկացրել է 35 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ։