«Այաքսը» պետք է վաճառի մի քանի ֆուտբոլիստների, որպեսզի գնի Էդուարդ Սպերցյանին

Էդուարդ Սպերցյանի հետ պայմանագիր կնքելու համար «Այաքսը» պետք է վաճառի մի քանի ֆուտբոլիստների։

«Այաքսը» աշխատում է «Կրասնոդարի» կիսապաշտպանի տրանսֆերն իրագործելու վրա, սակայն դեռ հայտնի չէ, թե երբ ակումբները կկարողանան ընթացք տալ տրանսֆերին։ Սկզբի համար հոլանդական ակումբը ցանկանում է վաճառել մի քանի խաղացողների,- ասել է De Telegraaf-ի լրագրող Մայք Ֆերվեյը Kick-off podcast-ում:

Չեմպիոնների Լիգայի խաղարկությունը բաց թողնելու պատճառով ակումբը կորցրել է 45 միլիոն եվրո։ «Այաքսը» մտադիր է հարթել կորուստները՝ վաճառելով խաղացողներին, մասնավորապես՝ Մուհամեդ Կուդուսին և Կալվին Բասսիին։

«Ես գիտեմ, որ «Այաքսը» ցանկանում է նախ վաճառել, ապա մեծ գնումներ կատարել: Չգիտեմ, արդյոք դա տեղի կունենա այս շաբաթ: Աշխատանքները շարունակվում են։ Բոլորը հասկանում են, որ «Այաքսը» միլիոններ ունի իր հաշիվներում։ Ամեն ինչ հնարավոր է, հիմա հնարավոր է ծախսել, բայց ակումբն իրեն այդպես չի պահի»,- ասել է Ֆերվեյը:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Կրասնոդարը» ցանկանում է Սպերցյանի համար ստանալ 12 միլիոն եվրո և բոնուսներ։