«Արսենալը» Էմիրեյթս մարզադաշտի մոտ կկանգնեցնի նախկին գլխավոր մարզիչ Արսեն Վենգերի արձանը։
Միջոցառումը կնշի «Զինագործների» հաղթական մրցաշրջանի 20-ամյակը, հաղորդում է Goal.com-ը:
2003/04 մրցաշրջանում թիմը դարձավ Անգլիայի չեմպիոն՝ ամբողջ մրցաշրջանում մրցաշարում ոչ մի պարտություն չկրելով։
Բացման արարողությանը Վենգերը ներկա կգտնվի ընտանիքի և ընկերների հետ։