«Բետիսը» երկարաձգել է պայմանագիրը թիմի գլխավոր մարզիչ Մանուել Պելեգրինիի հետ։
Ինչպես հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը, 69-ամյա մասնագետը նոր պայմանագիր է կնքել թիմի հետ մինչև 2026 թվականի հունիսը։
Չիլիացի մասնագետը թիմը գլխավորել է 2020 թվականի ամռանը։ 2022 թվականին նրա գլխավորությամբ ակումբը նվաճեց Իսպանիայի գավաթը։