Թուրքական «Ֆեներբախչեի» կիսապաշտպան Արդա Գյուլերը միացել է Մադրիդի «Ռեալին»։ Կողմերը պայմանավորվել են 18-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի շուրջ։ Այս մասին Twitter-ում հայտնել է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Մադրիդի «Ռեալը» Գյուլերի համար կվճարի 20 միլիոն եվրո, իսկ թուրքական ակումբը կստանա ևս 20 տոկոս՝ հետագայում Գյուլերին այլ ակումբի վերավաճառելու դեպքում։ Բացի այդ, գործարքի մեջ կներառվեն այլ բոնուսներ:
Արդա Գյուլերը «Գենչլերբիրլիգիի» սան է։ Նա թուրքական այս ակումբի ակադեմիայում եղել է 2014-ից 2019 թվականներին, իսկ հետո տեղափոխվել է «Ֆեներբախչե», որի հիմնական կազմում 51 խաղում դարձել է 9 գոլի և 12 գոլային փոխանցման հեղինակ։ Նա նաև չորս խաղի է մասնակցել Թուրքիայի հավաքականի կազմում։ Կիսապաշտպանի պայմանագիրը «Ֆեներբախչեի» հետ ուժի մեջ էր մինչև 2025 թվականի ամառ։
Transfermarkt-ը ֆուտբոլիստին գնահատում է 15 միլիոն եվրո: