ՊՍԺ-ի նոր գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն անդրադարձել է իր փարիզցիների գլխավոր մարզչի պաշտոնում նշանակվելու որոշումը։
«Ուրախ եմ, որ եկել եմ Փարիզ՝ այստեղ նոր փորձ ձեռք բերելու համար։ Շատ հետաքրքիր է հանդիպել նոր մարդկանց, ապրել այս քաղաքում, նոր լեզու սովորել և, առաջին հերթին, մարզել ՊՍԺ-ն»,- իսպանացու խոսքերն է մեջբերում ակումբի մամուլի ծառայությունը։
Հիշեցնենք, որ 53-ամյա մասնագետը պայմանագիր է կնքել մինչև 2025 թվականը։