Մոյսես Կայսեդոն չի պատրաստվում տեղափոխվել «Բավարիա»

«Բրայթոնի» կիսապաշտպան Մոյսես Կայսեդոն չի պատրաստվում տեղափոխվել «Բավարիա», հայտնում է լրագրող Ֆլորիան Պլետենբերգը։

Աղբյուրի համաձայն՝ «Բավարիան» ակտիվորեն բանակցում էր ֆուտբոլիստի ղեկավարության հետ։ Կիսապաշտպանը որոշել է մնալ Պրեմիեր Լիգայում։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Չելսին» 80 միլիոն եվրո է առաջարկել 21-ամյա կիսապաշտպանի համար։

Նրա պայմանագիրը անգլիական ակումբի հետ նախատեսված է մինչև 2027 թվականի ամառը։ Transfermarkt-ը ֆուտբոլիստին գնահատում է 75 միլիոն եվրո: