«Բավարիայի» հարձակվող Սադիո Մանեն հետաքրքրված է «Ալ-Ահլիով», հայտնում է լրագրող Բեն Ջեյկոբսը:
Աղբյուրի համաձայն՝ Սաուդյան Արաբիայի ակումբը ցանկանում է գնել սենեգալցի ֆուտբոլիստին «Լիվերպուլի» նախկին թիմակից Ռոբերտո Ֆիրմինոյի տեղափոխությունից հետո։ Մանեի հետ պայմանագիր կնքելը սաուդյան ֆուտբոլի առաջնահերթ նպատակներից է։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ ֆուտբոլիստի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում նաև «Ալ-Իտիֆակը» և «Ալ-Նասրը»։
2022/23 մրցաշրջանում եզրային հարձակվողը «Բավարիայի» կազմում անցկացրել է 38 հանդիպում՝ դառնալով 12 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի պայմանագիրը նախատեսված է մինչև 2025 թվականի ամառը։ Transfermarkt-ը հարձակվողին գնահատում է 25 միլիոն եվրո։