Հայտնի է, Անխել Դի Մարիայի նոր ակումբի անունը

Արգենտինացի կիսապաշտպան Անխել Դի Մարիան ազատ գործակալի կարգավիճակով կտեղափոխվի «Բենֆիկա», հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն:

Աղբյուրի համաձայն՝ կողմերը պայմանագիր են կնքել մինչև 2024 թվականի ամառ, մոտ ժամանակներս պորտուգալական ակումբը կհայտարարի ֆուտբոլիստի հետ պայմանագիր կնքելու մասին։

Անցած մրցաշրջանում ֆուտբոլիստը «Յուվենտուսի» կազմում անցկացրել է 40 հանդիպում՝ դառնալով 8 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։